Ֆրանսիական զինտեխնիկան գնում է Հայաստան՝ Վրաստանի տարածքով
 Ֆրանսիական զինտեխնիկան գնում է Հայաստան՝ Վրաստանի տարածքով
09:13     13 11 2023    
Ինչպես հայտնի է դարձել Caliber.Az-ին, այս ժամերին Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված զինտեխնիկան Վրաստանի տարածքով շարժվում է դեպի վրաց-հայկական սահման։

Մասնավորապես, այս գիշեր Փոթի նավահանգստում բեռնաթափվել են ֆրանսիական «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ՝ արտադրված Acmat ընկերության կողմից։ Ուղարկվել են նաև Bastion-ի համար նախատեսված բաղադրիչներ՝ ուղարկողը ֆրանսիական ARQUUS ընկերությունն է։

Նշենք, որ Վրաստանը երկար ժամանակ հրաժարվում էր ֆրանսիական զենքի տարանցումից Հայաստան, սակայն այժմ, ըստ ամենայնի, պաշտոնական Թբիլիսին տվել է իր համաձայնությունը։

Կից ներկայացնում ենք մեր բացառիկ ֆոտո և վիդեո ապացույցները:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հայաստան   Վրաստան  


Լրահոս