Փաշինյանն առաջ է քաշել երեք սկզբունք՝ խաղաղության հասնելու համար
 Փաշինյանն առաջ է քաշել երեք սկզբունք՝ խաղաղության հասնելու համար
09:17     11 11 2023    
Հայաստանը հուսով է, որ առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» ժամանակ իր ելույթում։

Նրա խոսքով, առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։

Երկրորդը՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

«Երրորդ սկզբունքն էլ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության հիման վրա», - ասել է ՀՀ վարչապետը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս