Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովայի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը
 Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովայի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը
10:25     10 11 2023    
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պարամետրերի վերաբերյալ հայտարարությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Սպուտնիկ-Արմենիա» գործակալությանը, նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի մեկնաբանության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման։

Չորեքշաբթի ճեպազրույցում Զախարովան հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԳՆ   Զախարովա  


Լրահոս