Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ Սենատի մամուլի ծառայությանը հղումով, Կոնգրեսի վերին պալատը հաստատել է նրա թեկնածությունը՝ մեր երկրում դեսպանի պաշտոնում։
Նշենք, որ Մարկ Լիբին եղել է՝ Վաշինգտոնի Ազգային ռազմական քոլեջի պետդեպարտամենտի պրոֆեսորադասախոսական կազմի խորհրդականը: Նա աշխատել է Պետդեպարտամենտում Կենտրոնական և Հարավային Եվրոպայի հարցերով տարբեր պաշտոններում և Բրյուսելում, Վարշավայում, Նիկոսիայում (Կիպրոս) և Բաղդադում ԱՄՆ առաքելություններում
Ազատ խոսում է լեհերեն և ֆրանսերեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ ներկայիս դեսպան Էրլ Լիտցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին։