Ուկրաինայի ՊՆ գնդապետ. Ադրբեջանը վերականգնեց պատմական արդարությունը
  Ուկրաինայի ՊՆ գնդապետ.  Ադրբեջանը վերականգնեց պատմական արդարությունը
15:47     08 11 2023    
Ադրբեջանը ցույց տվեց անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի վառ օրինակ։ Ճիշտ է, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո խնդիրներ կային։ Ադրբեջանական պետությունն ու նախագահը ճիշտ եզրակացություններ արեցին: Առաջնահերթությունը տրվեց Ադրբեջանի ԶՈւ զինվորական անձնակազմի պատրաստմանը, նոր զինտեխնիկայի և սպառազինությունների ձեռքբերմանը, և հասան հաղթանակի։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գնդապետ Վլադիմիր Լագուտան։

Նրա խոսքով, Ադրբեջանը միշտ պաշտպանել է իր ազգային շահերը. «Արդյունքում նա վերականգնեց պատմական արդարությունը։ Այո, երկար ժամանակ պահանջվեց՝ ուղիղ 30 տարի։ Այո, Ադրբեջանում ողբերգության բախվեցին ողջ սերունդներ, ընտանիքներ։ Ղարաբաղում շատերն ունեին տներ ու բարեկամներ։ Ես տեսել եմ տեսակադրերը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացնում է Ադրբեջանի ազգային դրոշը ազատագրված տարածքներում։ Սա հպարտության աղբյուր է ադրբեջանցիների համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս