Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ
 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ
14:14     08 11 2023    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանի պետությանն ու ժողովրդին՝ Հաղթանակի օրվա առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, շնորհավորական ուղերձը հրապարակվել է նախարարության «X» սոցիալական ցանցի էջում։

«Շնորհավորում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրներին նոյեմբերի 8-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ և մեր ամենաանկեղծ զգացմունքները փոխանցում մեր եղբայրներին»,- ասվում է հրապարակման մեջ, որն ուղեկցվում է #TekMilletİkiDevlet հեշթեգով։

Հրապարակման մեջ օգտագործվել են նաև բառեր Ադրբեջանի Պետական օրհներգից։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս