Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության
  Պատրուշև.  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության
11:51     08 11 2023    
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասոի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։

Այդ նպատակով, շարունակել է Պատրուշևը՝ Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պատրուշև   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս