Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով X-ում նախագահի օգնականի էջին։
«Ուրախ էի հանդիպել Nomadmania Group-ի ճանապարհորդների և բլոգերների միջազգային խմբի հետ՝ «Expedition Karabakh 2023» միջոցառման շրջանակներում ազատագրված Շուշա, Աղդամ, Քելբեջար, Լաչին, Գուբադլի, Զանգիլան և Ֆիզուլի կատարած այցից հետո։ Ես ուրախ էի նրանց պատմել՝ Ադրբեջանի տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերակառուցման և վերականգնման, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ծրագրերի մասին։ Ես երախտապարտ եմ ադրբեջանցի ճանապարհորդ Մեհրաջ Մահմուդովին՝ միջազգային ճանապարհորդների և բլոգերների կանոնավոր ուղևորությունները Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր կազմակերպելու համար»,- գրել է Հ.Հաջիևը։