Մշակույթի փոխնախարար. Մենք իրավունք ունենք դատելու Հայաստանին՝ ոչնչացված պատմամշակութային ժառանգության համար
  Մշակույթի փոխնախարար.  Մենք իրավունք ունենք դատելու Հայաստանին՝ ոչնչացված պատմամշակութային ժառանգության համար
13:14     06 11 2023    
«Հայաստանում գրանցված է ավելի քան 25 հազար պատմական հուշարձան, և թվարկված իսլամական հուշարձաններից ոչ մեկը նշված չէ որպես ադրբեջանական ժառանգություն»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է մշակույթի փոխնախարար Սաադաթ Յուսիֆովան՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. Մեր նյութական և մշակութային ժառանգությունը պատմական հողերում» գրքի II հատորի շնորհանդեսի ժամանակ։

«Մենք իրավունք ունենք դատելու Հայաստանին՝ ոչնչացված պատմամշակութային ժառանգության համար»,- հավելել է փոխնախարարը։

Սաադաթ Յուսիֆովան նշել է, որ նման երևույթների հետ կապված պետք է հետազոտություններ անցկացվեն միջազգային մակարդակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Սաադաթ-Յուսիֆովա  


Լրահոս