Արեստովիչ. Իլհամ Ալիևն արեց մի բան, որով պատմության մեջ միայն քիչ ազգեր կարող են պարծենալ
  Արեստովիչ.  Իլհամ Ալիևն արեց մի բան, որով պատմության մեջ միայն քիչ ազգեր կարող են պարծենալ
11:18     06 11 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արել է մի բան, որով պատմության մեջ միայն քիչ ազգեր կարող են պարծենալ։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ ուկրաինացի ռազմաքաղաքական մեկնաբան, հասարակական գործիչ Ալեքսեյ Արեստովիչը։

Խոսելով երկրի ինքնիշխանությունը վերականգնելու Իլհամ Ալիևի վճռականության և ռազմավարական տեսլականի մասին՝ Արեստովիչը նշել է, որ ոչ ոք չէր կարող այդքան հաջող իրականացնել այդ ռազմավարությունը։

«Նախագահ Իլհամ Ալիևն իրականացրել է անհավանականը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր դա անել, բացի նրանից: Կան քաղաքական գործիչներ, կան պետական այրեր, բայց նա պատմական դեմք է»,- ընդգծել է նա։

Արեստովիչի խոսքով, Ադրբեջանին հաջողվել է երկարաժամկետ և ողջամիտ ռազմավարություն իրականացնել՝ վերականգնելով և վերադարձնելով բոլոր օկուպացված տարածքները։

«Սա աննախադեպ իրադարձություն է, և պատմության մեջ միայն քիչ ազգեր կարող են պարծենալ նման բանով։ Հաղթանակը և Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունը՝ ողջ ժողովրդին համախմբելու և պատմական արդարությունը վերականգնելու երկարաժամկետ, գրագետ ռազմավարությունը հաջողությամբ իրականացնելու կարողության մեջ է»,- ընդգծել է ուկրաինացի մեկնաբանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Արեստովիչ   Իլհամ-Ալիև  


Լրահոս