Այս մասին
Zinvor.info-յին ասել է՝ ուկրաինացի ռազմաքաղաքական մեկնաբան, հասարակական գործիչ Ալեքսեյ Արեստովիչը։
Խոսելով երկրի ինքնիշխանությունը վերականգնելու Իլհամ Ալիևի վճռականության և ռազմավարական տեսլականի մասին՝ Արեստովիչը նշել է, որ ոչ ոք չէր կարող այդքան հաջող իրականացնել այդ ռազմավարությունը։
«Նախագահ Իլհամ Ալիևն իրականացրել է անհավանականը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր դա անել, բացի նրանից: Կան քաղաքական գործիչներ, կան պետական այրեր, բայց նա պատմական դեմք է»,- ընդգծել է նա։
Արեստովիչի խոսքով, Ադրբեջանին հաջողվել է երկարաժամկետ և ողջամիտ ռազմավարություն իրականացնել՝ վերականգնելով և վերադարձնելով բոլոր օկուպացված տարածքները։
«Սա աննախադեպ իրադարձություն է, և պատմության մեջ միայն քիչ ազգեր կարող են պարծենալ նման բանով։ Հաղթանակը և Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունը՝ ողջ ժողովրդին համախմբելու և պատմական արդարությունը վերականգնելու երկարաժամկետ, գրագետ ռազմավարությունը հաջողությամբ իրականացնելու կարողության մեջ է»,- ընդգծել է ուկրաինացի մեկնաբանը։