Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են վերահսկիչ մարմնից, նոյեմբերի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել, որ Թերթերի շրջանի Թեփեքենդ գյուղի ուղղությամբ չականազերված տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:
Միջադեպի հետևանքով շրջանի բնակիչ Ասիֆ Հուսեյնովը (ծնված 1960 թ.) ստացել է ոտնաթաթի շրջանում տրավմատիկ անդամահատում և բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է հիվանդանոցում։
Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և կատարել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ։
Փաստի առթիվ Թերթերի շրջանի դատախազությունում հետաքննություն է տարվում։