Ազատագրված 50 հազար հա տարածքներում տեղագրական-և գեոդեզիական աշխատանքներ են կատարվել
Ազատագրված 50 հազար հա տարածքներում տեղագրական-և գեոդեզիական աշխատանքներ են կատարվել
12:41     04 11 2023    
Բարձր ճշգրտության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ են իրականացվել ազատագրված տարածքների 8 քաղաքներում, 23 ավաններում և գյուղերում, ինչպես նաև Զանգիլանի և Ֆիզուլիի միջազգային օդանավակայաններում, ներառյալ զբոսայգիները՝ 50 հազար հեկտար տարածքում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսում «Պայքար ականային սպառնալիքի դեմ. պայթուցիկ նյութերի ազդեցությունը էկոհամակարգի վրա» թեմայով հանրային լսումների ժամանակ ասել է՝ բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը։

Նրա խոսքով, պատրաստվել են տարբեր մասշտաբների տեղագրական քարտեզներ և «Էլեկտրոնային ջրային քարտեզ», կազմվել է Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի բնական ռեսուրսների ատլաս և տնտեսական շրջանների քարտեզ. «Ազատագրված տարածքներում ստեղծվում է ենթակառուցվածքային լայն ցանց՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կոշտ թափոնների կառավարման համար։ Պոլիգոնների տարածքները որոշվում են ըստ տարածաշրջանների, մաքրվում են ականներից և չպայթած զինամթերքից։ Մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը վերամշակվել է մոտ 20 հազար տոննա նման թափոն»։

«Ականային սպառնալիքի պատճառով մենք չենք կարող էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնել այնքան արագ, որքան ցանկանում ենք։ Օկուպացիայի ժամանակ ոչնչացվել է ավելի քան 54 հազար հեկտար անտառային տարածք։ Անտառվերականգնման ծրագիր է մշակվել, և մենք հնարավորություն ունենք դա արագացնելու, բայց այս գործընթացը պետք է համաձայնեցվի ականազերծման ծրագրի հետ։ Այդ աշխատանքներն արդեն սկսվել են Զանգիլանի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջանների մաքրված տարածքներում»,- նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս