ANAMA. Հայաստանը 1,5 միլիոն ականներով աղտոտել է Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը
  ANAMA.  Հայաստանը 1,5 միլիոն ականներով աղտոտել է Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը
12:18     04 11 2023    
Ադրբեջանն աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ANAMA-ի վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ Միլլի Մեջլիսում «Պայքար ականային սպառնալիքի դեմ. պայթուցիկ զինամթերքի ազդեցությունը էկոհամակարգի վրա» թեմայով հանրային լսումների ժամանակ։

«Մեր տարածքների օկուպացիայի ժամանակ մաքուր էկոհամակարգերով հարուստ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը, որոնք մեր երկրի ամենամաքուր և գեղեցիկ բնական շրջաններն են, ավերվել են հայկական ռազմական կազմավորումների կողմից և, մոտավոր հաշվարկներով, տարածքները աղտոտվել են մոտ 1,5 միլիոն ականներով և պայթուցիկ նյութերով: Խոսքը վնասակար նյութեր պարունակող մոտ 480 տոննա պլաստիկ զանգվածի մասին է»,- նշել է Վ. Սուլեյմանովը։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս