Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ANAMA-ի վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ Միլլի Մեջլիսում «Պայքար ականային սպառնալիքի դեմ. պայթուցիկ զինամթերքի ազդեցությունը էկոհամակարգի վրա» թեմայով հանրային լսումների ժամանակ։
«Մեր տարածքների օկուպացիայի ժամանակ մաքուր էկոհամակարգերով հարուստ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը, որոնք մեր երկրի ամենամաքուր և գեղեցիկ բնական շրջաններն են, ավերվել են հայկական ռազմական կազմավորումների կողմից և, մոտավոր հաշվարկներով, տարածքները աղտոտվել են մոտ 1,5 միլիոն ականներով և պայթուցիկ նյութերով: Խոսքը վնասակար նյութեր պարունակող մոտ 480 տոննա պլաստիկ զանգվածի մասին է»,- նշել է Վ. Սուլեյմանովը։