Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Վերահսկման համակարգի օպտիմալացման ընթացքում Շուշայի շրջանում փակվել է մեկ դիտակետ»,- ասվում է տեղեկագրում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է ինը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
Նշվում է, որ Ադրբեջանի և Ղարաբաղի տնտեսական շրջանի համատեղ խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շարունակում է աշխատանքները՝ տարածաշրջանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։