Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ուզբեկստանի ղեկավարն ասել է՝ Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի բացման ժամանակ։
Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ պատմական արդարությունն այժմ վերականգնվել է, և Ղարաբաղն արդեն բռնել է վերածննդի ու բարգավաճման ճանապարհը։
Շ.Միրզիյոևն ասել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում այցելել է Շուշա և Ֆիզուլի և ականատես եղել՝ երկրի ազատագրված տարածքներում վերականգնման լայնածավալ աշխատանքներին. «Ես ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»։