Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովը՝ Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի բացման ժամանակ։
Պետության ղեկավարն իր ելույթում շահագրգռվածություն է հայտնել՝ բոլոր թուրքական պետությունների հետ համագործակցության հարցում և վստահություն հայտնել, որ ԹՊԿ-ի շրջանակներում անցկացվող երկխոսությունը նոր հնարավորություններ կստեղծի ինտեգրման համար։
«Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ համատեղ պայքարելու ի հայտ եկած ճգնաժամերի դեմ, ինչպես նաև համատեղ լուծելու մեր առջև ծառացած խնդիրները»,- ասել է նա։