Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում կկիրառվի ադրբեջանական մոդելը
 Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում կկիրառվի ադրբեջանական մոդելը
10:15     03 11 2023    
Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում կկիրառվի ադրբեջանական մոդելը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Վրաստանի խորհրդարանը 79 ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության օրենսգրքում» փոփոխություն նախատեսող օրինագիծը:

Նախագծով փոփոխություններ են նախատեսվում օրենսգրքի անցումային դրույթներում:

Փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից զինվորական հաշվառման կազմակերպման, զորակոչիկների ազգային զինծառայության և զորահավաքի ժամանակ պահեստազորայինների զինվորական ծառայության հետ կապված հարցերը կիրականացվեն կենտրոնացված՝ մեկ միասնական համակարգով։ Այդ նպատակով Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել ադրբեջանական մոդել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս