Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, գագաթնաժողովն անցկացվելու է «Թուրքական դար» կարգախոսի ներքո և կարևոր հարթակ է դառնալու կազմակերպության ընդարձակ օրակարգը ամենաբարձր մակարդակով քննարկելու համար։
Առաջնորդները որոշումներ կկայացնեն կարևոր հարցերի վերաբերյալ, կկնքեն համաձայնագրեր և կհաստատեն պաշտոնական փաստաթղթեր՝ կապված ԹՊԿ նախագծերի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը և մաքսային գործը:
Գագաթնաժողովի արդյունքներով ԹՊԿ նախագահությունը Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին։ Պետությունների ղեկավարները կստորագրեն Աստանայի ակտը և Աստանայի գագաթնաժողովի հռչակագիրը, ինչպես նաև համապատասխան մի շարք բանաձևեր։
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու համար նոյեմբերի 2-ին Ղազախստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info