Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։
Նախարար Ջեյհուն Բայրամովն իր ելույթում ընդգծել է, որ ԹՊԿ անդամ երկրների հետ բոլոր ոլորտներում կապերի ամրապնդումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։
Նա նշել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով շփումներն ու փոխայցելությունները, ինչպես նաև բոլոր հարթություններում փոխադարձ աջակցության տրամադրումը ծառայում են համագործակցության զարգացմանը։
Ընդգծվել է, որ թյուրքական միությունը կարևոր դեր է խաղալու անվտանգության նոր միջազգային ճարտարապետության ձևավորման գործում, որը կստեղծվի առկա սպառնալիքների և մարտահրավերների վերացման համատեքստում։
Zinvor.info