Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, այցի շրջանակներում կայացել է՝ շտաբների պետերի՝ դեմառդեմ և ընդլայնված կազմով հանդիպումը։
Կ.Վելիևը հյուրերին տեղեկացրել է՝ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Հայրենական պատերազմում Ադրբեջանի տարած պատմական հաղթանակի, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերին Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների նշանակության մասին։ Խոսելով բանակում իրականացվող լայնածավալ բարեփոխումների մասին՝ Կ.Վելիևը նշել է՝ կիբերանվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ անցկացվող աշխատանքների կարևորությունը։
Ծովակալ Դրագոնեն նշել է՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունների առկայությունը և ընդգծել՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար փոխայցելությունների կարևորությունը։
Հանդիպմանը հատուկ ընդգծվել է՝ ռազմավարական գործընկերության հիման վրա Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Zinvor.info