Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և ադրբեջանցիների նկատմամբ ատելության խոսքի կիրառման վերաբերյալ զեկույցի շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքով, ադրբեջանցիների նկատմամբ թշնամական վերաբերմունք է նկատվում ոչ միայն հայ հասարակության տարբեր շերտերում, այլ նաև արտերկրում ապրող էթնիկ հայերի մոտ։
«Իրավիճակը սրվեց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և շարունակվեց հետպատերազմյան շրջանում։ Սոցիալական ցանցերում և մամուլում նվաստացուցիչ, վիրավորական և բացահայտ թշնամական հայտարարություններ են արվում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»,- ասել է նա:
Zinvor.info