ԱՀ ԱԳՆ. Հայաստանում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա ատելությունն ու դրա կոչերը
  ԱՀ ԱԳՆ.  Հայաստանում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա ատելությունն ու դրա կոչերը
14:02     30 10 2023    
«Ազգային հողի վրա ատելությունն ու դրա կոչերը Հայաստանում այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Ատելության հողի վրա կատարված հանցագործություններ և ադրբեջանցիների նկատմամբ ատելության հռետորաբանություն» թեմայով զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

Նա նշել է, որ տարբեր ժամանակներում եղել են նաև ռասիստական հայտարարություններ Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից:

«Ցավոք, այս գաղափարները այսօր էլ տարածվում են: Ադրբեջանցիների նկատմամբ բռնության կոչ անողների գործունեությունը ոչ արգելվել է, ոչ էլ պատժվել։ Ընդհակառակը, նրանք աջակցություն են ստացել Հայաստանի կառավարությունից։ Մինչդեռ նման կարգախոսները պատժելի են Հայաստանի օրենսդրությամբ։ Բայց Հայաստանը դա անվանում է «խոսքի ազատություն», - ասել է Էլնուր Մամեդովը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս