Դեսպան Էլին Սուլեյմանովի հարցազրույցը The Journal-ին: «Մենք չենք ուզում հայերի հետ վարվել այնպես, ինչպես նրանք մեզ հետ վարվեցին»
 Դեսպան Էլին Սուլեյմանովի հարցազրույցը The Journal-ին:  «Մենք չենք ուզում հայերի հետ վարվել այնպես, ինչպես նրանք մեզ հետ վարվեցին»
13:24     30 10 2023    
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց է տվել իռլանդական The Journal թերթին։

Zinvor.info-յի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր հատվածներ հարցազրույցից։

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը քննադատել է Եվրախորհրդարանին՝ Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ մեղադրելու համար (չակերտները՝ Armenia.Az-ին) և ասել, որ անհրաժեշտ է «փոխել մոտեցումը ղարաբաղյան խնդրի քննարկման հարցում»։

The Journal-ի հետ զրույցում դեսպան Էլին Սուլեյմանովը խորհրդարանի մեղադրանքներն անվանել է «էմոցիոնալ որոշում» և հայտարարել, որ Ադրբեջանը ցանկանում է ԵՄ-ի հետ աշխատել որպես իրավահավասար գործընկեր, «և ոչ թե մեկը, ում կսովորեցնեն, ցուցումներ կտան»։

Ադրբեջանը մերժում է «էթնիկ զտումների» մասին պնդումները, դրանով հանդերձ, դեսպան Սուլեյմանովը խոստովանել է, որ սեպտեմբերին տարածաշրջանում Ադրբեջանի գործողություններից հետո Ղարաբաղից հեռացել է առնվազն 100,000 մարդ:

«Մեր նպատակն է կառուցել մի տարածաշրջան, որտեղ մենք բոլորս կարող ենք ապրել խաղաղության մեջ և համագործակցել միմյանց հետ՝ հանուն բարգավաճ ապագայի», - ասել է նա:

Սուլեյմանովը նշել է, որ 1990-ականներին տարածաշրջանից արտաքսվել է 800-900 հազար ադրբեջանցի:

«Մենք չենք ուզում անել այն, ինչ նրանք արեցին մեզ հետ», - ասաց դեսպանը։ – Հայկական օկուպացիայից փախած մարդկանց մեծ մասի տները ավերվել են։ Նրանք փախչում էին բռնությունից, սպանությունից: Մարդիկ, ովքեր այսօր Ադրբեջանից Հայաստան են մեկնել, դա ուղղակի հրահանգով չեն արել, նրանց ոչ ոք հեռանալու կոչ չի արել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլին-Սուլեյմանով  


Լրահոս