ԱԳՆ. Ֆրանսիան փորձում է փոխհատուցել նախկին գաղութներում իր անհաջողությունները՝ միջամտելով մեր տարածաշրջանին
 ԱԳՆ.  Ֆրանսիան փորձում է փոխհատուցել նախկին գաղութներում իր անհաջողությունները՝ միջամտելով մեր տարածաշրջանին
09:55     30 10 2023    
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նիստում Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և կողմնակալ մեղադրանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ֆրանսիան, որը, լինելով միջնորդ՝ տասնամյակներ շարունակ աչք էր փակում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մոտ 20%-ի օկուպացման վրա և խրախուսում անջատողականությունն այդ տարածքներում, այժմ ադրբեջանական կողմին մեղադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար սպառնալիք ստեղծելու մեջ։ Ֆրանսիան երբեք հաջող միջնորդական ջանքեր չի գործադրել, և նրա միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ավարտվել է Մինսկի խմբի հետ միասին:

Եթե Ֆրանսիան Հայաստանին սուտ խոստումներով կերակրելու փոխարեն նրան ուղղորդեր դեպի ճիշտ ճանապարհ, հարցը խաղաղ ճանապարհով կլուծվեր։ Հենց միջնորդների ջանքերի անարդյունավետությունը, Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը կասեցնելու անկարողությունն էր, որ դրդեցին Ադրբեջանին ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը։

Ֆրանսիայի դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա չի ցանկանում դասեր քաղել նախկին գաղութատիրական շրջաններում ստեղծված իրավիճակից։ Ընդհակառակը, Ֆրանսիան համառորեն փորձում է փոխհատուցել իր ձախողումները Աֆրիկայում և այլ տարածքներում՝ միջամտելով մեր տարածաշրջանին, սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման։ Եթե Ֆրանսիան ցանկանա նախկին գաղութներում իր փխրուն գոյության հետ կապված հարցերը լուծել ոչ այնքան ցավոտ ճանապարհով, ապա Ադրբեջանը կարող է առաջարկել իր միջնորդական ծառայություններն այս ուղղությամբ:

Ֆրանսիան պետք է դադարեցնի իր կեղտոտ քաղաքականությունը՝ ուղղված ագրեսիվ Հայաստանին աջակցելուն և զինելուն: Այս քաղաքականությունը խոչընդոտում է խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում»,-հայտարարել են ԱԳՆ-ում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ֆրանսիա  


Լրահոս