Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին կոլեգիայի նիստում ասել է ներքին գործերի նախարար գեներալ-գնդապետ Վիլայեթ Էյվազովը։
Նախարարը նշել է, որ այս ազատագրված տարածքներում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու համար, պաշտպանության տակ են վերցվել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք, ենթակառուցվածքային օբյեկտներ։
Վիլայեթ Էյվազովը հավելել է, որ անօրինական զինված կազմավորումների կողմից լքված դիրքերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա: