Միշել. ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
  Միշել.  ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
12:14     28 10 2023    
Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Մենք քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք հանձնառու ենք աջակցելու ԵՄ միջնորդական ջանքերին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս