Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Հիքմեթ Հաջիևին բարձր պարգևը նախագահ Տոկաևի անունից հանձնել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։
Դիվանագետը նշել է, որ Հիքմեթ Հաջիևը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջև ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։
Ադրբեջանի նախագահի օգնականը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի ղեկավարությանը իր գործունեությանը տրված բարձր գնահատականի համար և ընդգծել, որ շարունակելու է իր ներդրումն ունենալ համապարփակ ռազմավարական համագործակցության զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ «ստուգել են ժամացույցները» երկկողմ փոխգործակցության արդի հարցերի և տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ։ Նշվել է Աստանայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի և նոյեմբերին Բաքվում կայանալիք SPECA-ի գագաթնաժողովի կարևորությունը։