Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների երկկողմ հարաբերությունները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Մասնավորապես, քննարկվել են ներդրումների, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության կողմից Ադրբեջանում Գարադաղի արևային էլեկտրակայանի կառուցման կարևորությունը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 230 մեգավատ հզորությամբ Գարադաղի արևային էլեկտրակայանը տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայանն է։