Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ՝Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկու կողմերի, տարածաշրջանի, տարածաշրջանի և աշխարհի շահերից է բխում, որպեսզի այս երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի: Մենք կշարունակենք աջակցել»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Բրյուսելում նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկումը։
Ավելի վաղ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարված հանդիպումը Բրյուսելում չի կայանա ժամանակի սղության պատճառով։
Zinvor.info