Ըստ
Zinvor.info-յի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները վտանգի տակ են, և կոչ է արել ստեղծել դրանց պահպանության տարբեր մեխանիզմներ։
Ա.Հաջիզադեն ընդգծել է, որ այդ այցը և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության մասին հայտարարությունները ֆրանսիական կողմի հերթական թուլության և կողմնակալության օրինակ են։
«Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում: Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները բռնագրաված երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։
Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումներից հետո այն պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են, անհիմն են, ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից»,- նշել է Ա.Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանքով ընդգծել է, որ Ֆրանսիան, ոչ որպես նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդ, ոչ էլ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ազդեցիկ երկիր, երբեք անհանգստություն չի հայտնել՝ հայկական կողմից պատմամշակութային և կրոնական հուշարձաների լիակատար ոչնչացման վերաբերյալ՝ լինեն Ադրբեջանի, թե Հայաստանի տարածքում։
Zinvor.info