Ադրբեջանի ՊՆ. Ղարաբաղի շրջանում հայտնաբերված զինամթերքի մի մասը արտադրվել է 2021 թվականին
  Ադրբեջանի ՊՆ.  Ղարաբաղի շրջանում հայտնաբերված զինամթերքի մի մասը արտադրվել է 2021 թվականին
17:05     26 10 2023    
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներից հետո պարզվեց, որ տարածքի զննման ժամանակ հայտնաբերված TOS-1A ծանր հրանետային «Սոլնցեպեկ» համակարգի հրթիռների մի մասը արտադրվել է 2021թվականին:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին։

Բացի այդ, պարզվել է, որ տարածաշրջանում հայտնաբերված «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգերի կառավարվող հրթիռների մի մասը Հայաստանը գնել է անմիջապես արտադրողից՝ 2020 թվականի վերջին կնքված պայմանագրով, իսկ մի մասը՝ երրորդ երկրներից և տեղափոխել Ղարաբաղ։

Այս փաստերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանը ապօրինի ռազմական փոխադրումներ է իրականացրել Ղարաբաղի շրջան՝ ընդհուպ մինչև լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների իրականացումը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Ղարաբաղ  


Լրահոս