Ալի Ասադով. Մենք ուզում ենք բացել հաղորդակցությունները, բայց դա միայն մեզնից չէ կախված
  Ալի Ասադով.  Մենք ուզում ենք բացել հաղորդակցությունները, բայց դա միայն մեզնից չէ կախված
15:54     26 10 2023    
Ադրբեջանը հոյակապ տնտեսական և առևտրային կապեր ունի իր չորս հարևան երկրներից երեքի հետ։ Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ Ադրբեջանը ուրվագծել է իր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

«Ադրբեջանը երկար ժամանակ աշխատել է հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության, և հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք ուզում ենք բաց հաղորդակցությունները, բայց դա միայն մեզնից չէ կախված։ Եթե մյուս կողմը ցանկանա, մենք պատրաստ ենք։ Հակառակ դեպքում մենք բավական հնարավորություններ ունենք»,- նշել է վարչապետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Փաշինյան  


Լրահոս