Զանգիլանից-Նախչըվան մայրուղի կկառուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Զանգիլանից-Նախչըվան մայրուղի կկառուցվի.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:40     27 04 2021    
Ջեբրայիլ և Զանգիլան շրջաններ կատարած այցի ընթացքում Նախագահ Իլհամ Ալիևը այցելել է նաև Մինջիվան բնակավայր:

Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Instagram-ի իր պաշտոնական էջում կիսվել է այցից պատկերներով, հաղորդում է Zinvor.info-ն:

Այցի ընթացքում Նախագահն ասաց. «Մինջիվան ավանը հնագույն բնակավայր է: Այստեղ կա երկաթուղային կայարան: Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո հայերը քանդել եւ տարել են ամբողջ երկաթգիծը: Նրանք վաճառել են ռելսերի մի մասը, իսկ մյուս մասից կառուցել հակատանկային ամրություններ: Մենք նորից կկառուցենք երկաթգիծը: Այս աշխատանքը սկսված է: Որոշ ժամանակ առաջ մենք դրեցինք Հորադիզ-Ագբանդ երկաթուղու հիմնաքարը Հորադիզ բնակավայրում: Այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ:

Փաստորեն, Զանգիլան շրջանը աշխարհագրորեն տեղակայված է Արևելյան Զանգեզուր գավառում և կկապի Արևելյան Զանգեզուրը Արևմտյան Զանգեզուրի հետ և երկաթգիծ կբացի դեպի Նախչըվան: Մայրուղին նույնպես կբացվի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս