Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Գլխավոր ասամբլեայի նախագահի մամուլի քարտուղար Մոնիկա Գրեյլին։
Այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ, Տրինիդադ և Տոբագոյի նախկին վարչապետ և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը նամակ է հղել՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը։
Նամակում նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կանցկացվի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան, որին կմասնակցեն 120 լիիրավ անդամներ, 18 դիտորդ պետություններ և 10 միջազգային դիտորդական կազմակերպություններ։