Ջեյհուն Բայրամով. Օկուպացված տարածքների ազատագրումը նոր ազդակ է հաղորդում տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների զարգացմանը
  Ջեյհուն Բայրամով.  Օկուպացված տարածքների ազատագրումը նոր ազդակ է հաղորդում տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների զարգացմանը
09:40     26 10 2023    
Հոկտեմբերի 25-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ Caspian Policy Center (ԱՄՆ) ուղեղային կենտրոնի խորհրդի նախագահ Աֆգան Նիֆթիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են՝ ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանում տարանցման, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հարցերը, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հեռանկարները և տարածաշրջանային հարցեր:

Ջեյհուն Բայրամովը հյուրերին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքների և այդ նպատակով էլեկտրոնային պորտալի ստեղծման մասին։ Նա ընդգծել է, որ հայ բնակիչների հեռանալը Ղարաբաղից կապված չէ որևէ ստիպողական տեղահանման հետ, և դա հաստատվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների տարածաշրջան կատարած վերջին այցից հետո արված հայտարարություններով։

Նշվել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները լայն հնարավորություններ են բացում միջազգային բեռնափոխադրումների համար։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը նոր ազդակ է հաղորդում՝ տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների զարգացմանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   ԱՄՆ  


Լրահոս