Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը, բրիտանա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Դեյվիդ Դուգիդը խորհրդարանում քննարկումների ժամանակ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիից հարցրել է, թե ինչ աջակցություն է ցուցաբերում Միացյալ Թագավորության կառավարությունն ու ընկերությունները Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանի զինված ուժերի տեղադրած ականներից մաքրելու, ինչպես նաև օկուպացիայի ժամանակ թալանված և ավերված քաղաքների և գյուղերի վերականգնման գործում:
Պատասխանելով հարցին՝ պետնախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է գնահատել տարածաշրջանում հումանիտար իրավիճակը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում 2020 թվականից ի վեր 1 մլն ֆունտ ստերլինգ գումար է հատկացվել տարածաշրջանի ականազերծման համար, Ադրբեջանի կառավարության հետ քննարկումներ են տարվում վերակառուցման և վերաինտեգրման հարցերի շուրջ։
Zinvor.info