Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։
«Լրատվամիջոցների ազատության և խոսքի ազատության քողի տակ էժանագին սենսացիաներ, բամբասանքներ, զրպարտություններ տարածելը, կողմնակալ քաղաքական շրջանակների պատվերներ կատարելը հակասում ՝է պրոֆեսիոնալիզմի և լրագրողական էթիկայի սկզբունքներին։ Նման հրապարակումներն առաջին հերթին ծառայում են՝ որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինման և Հարավային Կովկասի տարածաշրջան Փարիզի միջամտության պատճառ։
Մենք դատապարտում ենք՝ Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի լկտի հայտարարությունները, ով հայտնի է անլուրջ քաղաքական գործչի կերպարով։ Ադրբեջանին ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման մեջ մեղադրող Ռոթը կոչ ենք անում հիշել իր երկրի պատմությունը։
Կարծես թե Եվրախորհրդարանից, Լուիս Օկամպոյից, Յուրի Քիմից հետո Հայաստանը նոր ապաստան է գտել՝ ի դեմս Ռոթի։ Ռոթի նման ռասիստները, իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները պետք է հեռու մնան Հարավկովկասյան տարածաշրջանից»,- նշել են համայնքում։