Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դանդաղ է ընթանում, բայց ճիշտ ուղղությամբ»,- հոկտեմբերի 25-ին ասել է Կլարը՝ հայկական APRI վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» թեմայով համաժողովում։
Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, և դրանց արդյունքը կլինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Հատուկ ներկայացուցիչը նաև դրական է գնահատել Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը՝ այն համարելով օգտակար և նպաստավոր տարածաշրջանում երկխոսության համար։ Կլաարն ընդգծել է՝ հարևան երկրների միջև համագործակցության և քննարկումների կարևորությունը։