Ադրբեջանա-թուրքական վարժանքներ. 3000 զինվորական, հարյուրավոր զրահատեխնիկա և հրետանային կայանք
16:01
24 10 2023
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողների ներգրավմամբ անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններում շարունակվում է «Բարձրաստիճան դիտորդների օրը»:
Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին։
Զորավարժությունների շտաբ ժամանած հյուրերը լսել են զեկույցներ համատեղ մարտավարական վարժանքների սցենարի և առաջադրանքների մասին։
Զեկուցվել է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ Բաքվում, Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում և ազատագրված տարածքներում անցկացվող զորավարժություններում ներգրավված են երկու երկրների տարբեր զորատեսակների մինչև 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային կայանք, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային միջոցներ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա:
Հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցությանը, կառավարման և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը։
Զորավարժությունների ընթացքում առաջադրված բոլոր առաջադրանքները զինվորականների կողմից կատարվում են բարձր պրոֆեսիոնալիզմով։