Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել
 Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել
10:58     24 10 2023    
Թեհրանում «3+3» ձևաչափով բանակցությունների արդյունքներով արտգործնախարարներն ընդգծել են՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը և պայմանավորվել հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասված է՝ Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված նրանց համատեղ հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարները նշել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախարարները քննարկել են մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, ամսաթիվը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը հրապարակվել է՝ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների անունից։ 3+3 ձևաչափի մեկ այլ մասնակից՝ Վրաստանը, ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Իրանում կայանալիք հանդիպմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թեհրան   «3+3»  


Լրահոս