Ջեյհուն Բայրամովը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով ֆորումին
 Ջեյհուն Բայրամովը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով ֆորումին
11:41     23 10 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Այս մասին Zinvor.info-յի հարցմանն ի պատասխան հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ջ.Բայրամովը Իրան կմեկնի հոկտեմբերի 23-ին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թբիլիսին չի մասնակցի Թեհրանում կայանալիք՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը։ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի մասնակցության։

Արտգործնախարարների մասնակցությամբ Թեհրանում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն՝ քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Թեհրան  


Լրահոս