Ադրբեջանը ավանդ կներդնի՝ ականային սպառնալիքների մասին համաշխարհային իրազեկության բարձրացման մեջ
 Ադրբեջանը ավանդ կներդնի՝ ականային սպառնալիքների մասին համաշխարհային իրազեկության բարձրացման մեջ
11:28     22 10 2023    
Ադրբեջանի անդամահատվածների ֆուտբոլային թիմը հիմնականում բաղկացած է ականների պայթյունից տուժածներից, և նրանք հույս ունեն շուտով մասնակցել անդամահատվածների շրջանում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Ինչպես հայտնում էZinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը Հայաստանի 30-ամյա օկուպացիայի արդյունքում աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է։ Հուսով ենք, որ ուժեղ ֆուտբոլի միջոցով և Sportforpeace (սպորտը հանուն խաղաղության - խմբ.) հայեցակարգի շրջանակներում՝ անդամահատվածների ադրբեջանական ֆուտբոլային թիմը իր ավնդը կներդնի՝ «մահվան սերմերի»՝ ականային վտանգների մասին գլոբալ իրազեկման բարձրացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս