Թեհրանում ակնկալվում է ԱԳՆ ղեկավարների «3+3» ձևաչափով հանդիպումը
 Թեհրանում ակնկալվում է ԱԳՆ ղեկավարների «3+3» ձևաչափով հանդիպումը
10:22     23 10 2023    
Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ հոկտեմբերի 23-ին կարող են հանդիպել Թեհրանում «3+3» ֆորումի շրջանակներում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով IRNA-ին։

Տեղեկատվության համաձայն, հանդիպմանը կքննարկվեն՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկումներ կանցկացվեն նաև՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով, առանց Վրաստանի մասնակցության։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Իրան   Ռուսաստան   Թուրքիա  


Լրահոս