Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը Բրյուսելում պատմել է Հայաստանի կողմից ականային ահաբեկչության մասին
 Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը Բրյուսելում պատմել է Հայաստանի կողմից ականային ահաբեկչության մասին
12:18     21 10 2023    
Օմբուդսմենի գրասենյակի ղեկավար Այդըն Սաֆիխանլն Բրյուսելում մասնակցել է՝ «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու իրավունքը» թեմայով՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 75-րդ Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային երկխոսությանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ապարատի մամուլի ծառայությունից, միջոցառումը համատեղ կազմակերպվել է՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Բրյուսելի համակարգող վարչության կողմից։

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ Սաֆիխանլին նշել է, որ էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը վերջին շրջանում դարձել են օրակարգի ամենահրատապ հարցերը։

Նրա խոսքով՝ պատերազմները, օկուպացիաները և որոշ երկրների էթնիկ զտումների քաղաքականությունը հիմնական գործոններն են, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա։ Սաֆիխանլին նշել է, որ Ադրբեջանը տուժել է նաև Հայաստանի կողմից իրականացվող օկուպացիոն քաղաքականությունից, ականային տեռորից և էկոահաբեկչությունից։

«Չնայած իր տարածքների ազատագրմանը, Ադրբեջանը դեռևս պայքարում է հայկական օկուպացիայի բացասական հետևանքների դեմ, հիմնովին ավերված ենթակառուցվածքի և էկոհամակարգի վերականգնումը պահանջում է երկար տարիներ և զգալի միջոցներ»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս