Ինչպես հայտնել են
Zinvor.info-յին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են՝ երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։
Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը։ Նշվել է, թե որքան կարևոր է բաց չթողնել դրա համար ստեղծված պատմական հնարավորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։