Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային իրավիճակն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Ջեյհուն Բայրամովը, իր զրուցակցին մանրամասն տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել է հայկական զինված ուժերի դուրսբերման և անջատողական ռեժիմի լուծարման կարևորությունը, որոնք սպառնալիքի հիմնական աղբյուրն էին։ Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում։ Նախարարը հավելել է, որ այդպիսով վերացվել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների վերաինտեգրման ամենամեծ խոչընդոտներից մեկը։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, հաստատակամ է խաղաղության օրակարգը խթանելու հարցում, և այս համատեքստում նշել է՝ միջազգային հանրության կառուցողական դիրքորոշման կարևորությունը։