Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև շտաբային բանակցություններ են անցկացվել
 Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև շտաբային բանակցություններ են անցկացվել
18:18     20 10 2023    
Ադրբեջանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև կայացել են 6-րդ շտաբային բանակցությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են՝ անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք ականազերծման վարժանքներին և թրենինգներին։ Վստահություն է հայտնվել, որ կողմերի միջև ռազմական համագործակցությունը կշարունակի լինել փոխշահավետ։

Այնուհետև հյուրերն այցելեցին N զորամաս։ Պատվիրակությանը ներկայացվել է ճեպազրույց՝ զորամասի ստեղծման պատմության և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ցուցադրվել է տեսահոլովակ։

Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցած զինծառայողների հետ հանդիպումից հետո՝ տեղի է ունեցել նվերների փոխադարձ հանձնման արարողություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրիտանիա  


Լրահոս