Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են՝ անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք ականազերծման վարժանքներին և թրենինգներին։ Վստահություն է հայտնվել, որ կողմերի միջև ռազմական համագործակցությունը կշարունակի լինել փոխշահավետ։
Այնուհետև հյուրերն այցելեցին N զորամաս։ Պատվիրակությանը ներկայացվել է ճեպազրույց՝ զորամասի ստեղծման պատմության և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ցուցադրվել է տեսահոլովակ։
Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցած զինծառայողների հետ հանդիպումից հետո՝ տեղի է ունեցել նվերների փոխադարձ հանձնման արարողություն։